Ինչպես գործատուն պետք է վարի աշխատակիցների՝ թեստավորման կամ պատվաստման մասին գրանցամատյանները

Գրանցամատյանների վարման վերաբերյալ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է.

 

«Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնների համաձայն՝ անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության և COVID-19-ի դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանները կարելի է վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, քանի որ գործող իրավական ակտերում հատուկ պահանջ նշված չէ:

 

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը պահպանվում է, իսկ պատվաստման սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին:

Միևնույն ժամանակ, հավելենք, որ ուժը կորցրած է ճանաչվել անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման գրանցամատյանի վարման պահանջը»։

Քաղաքականություն