
Ավագանու անդամը մահափորձից հետո շարունակում է կատարել պարտականությունները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն իր դեմ կատարված մահափորձից հետո շարունակում է կատարել պարտականությունները: Այս մասին տեղեկացրել է Անտոնյանը։
Օգոստոսի 1-ին Անտոնյանի վրա հարձակվել էին վերջինիս տանը, ահաբեկել ընտանիքի անդամներին, իսկ իրեն հասցնելով 11 դանակի հարված՝ գցել էին ծայրահեղ ծանր վիճակի մեջ։ Ավագանու անդամը պնդում է՝ միջադեպը իր բարձրացրած խնդիրներից հետո է եղել և կապված է իր մասնագիտական գործունեության հետ։ Որոշ մարդկանց դուր չի եկել իր բարձրացրած խնդիրները։
Հիշեցնենք՝ Արման Անտոնյանը երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ անհայտ անձինք ներխուժել էին վերջինիս բնակարան եւ դանակի տասնյակ հարվածներ հասցրել նրան: Անտոնյանի վիճակը տեւական ժամանակ գնահատվում էր ծայրահեղ ծանր: