Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ. Փաշինյանի արձագանքեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին: Իր ելույթում նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ 44-օրյա պատերազմի դադարեցման գործում դերակատարման համար. «ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց կան շատ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն: Առ այսօր մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին: Առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար»: Փաշինյանը խոսեց ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց: Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման թեմային՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել գործընթացը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս պահին լսումներ են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Ավելի վաղ իր ելույթում Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր համատեղ նարկոթրաֆիկի մեջ: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում: «Ես էլ կարող եմ թվեր ներկայացնել, որ նարկոթրաֆիկի դեպքերով ձերբակալություններն ու ագրավումները աճել են 3-4 անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահները սերտ համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում»: |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...