Ալիևը երկու կարևոր հայտարարություն արեց․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«ԱՊՀ օնլայն գագաթնաժողովում Իլհամ Ալիևը երկու կարևոր հայտարարություն արեց.

Ա. Ըստ իրեն՝ Հայաստանն ու Իրանը համատեղ զբաղվել են թմրամիջոցների թրաֆիքինգով: Նաև՝ «ահաբեկիչների» ներկրմամբ:

Հայաստանին մեղսագրվող իր հայտարարած գրեթե բոլոր հանցագործություններում Ալիևը մեղադրեց նաև Իրանին՝ իբրև հանցակցի:

Բ. Հայտարարեց ևս մեկ անգամ, որ հայ ռազմագերիներն իր համար ռազմագերիներ չեն, այլ՝ դիվերսանտներ: Հետևաբար՝ միջազգային օրենքներով պաշտպանված չեն:

Ալիևից հետո ելույթ ունեցած Հայաստանի մորուսավորը իր ելույթում ոչ մի մեղադրանք Ադրբեջանի հասցեին չհնչեցրեց: Ոչ մի կերպ չպատասխանեց թշնամուն: Ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանը ոչ մի հանցագործություն թշնամական առաջնորդի նշածներից չի կատարել: Ոչ մի խոսք այն մասին, որ թշնամին է մեր երկիրը զավթել, գործել պատերազմական հանցագործություններ և ոչ մի բառ այն մասին, որ Հայաստանն ու Իրանը ոչ մի գործարք էլ չեն ունեցել: Միայն արդարացում, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են՝ նարկոտրաֆիկի դեմ պայքարում:

Մորուսավորը նաև հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջքնին փոխանցել ականապտ դաշտերի քարտեզները:

Նա նաև պնդեց, որ Հայաստանն իբրև թե ուզում է անհապաղ դեմարկացիա և դելիմիտացիա անել: Մի բան, որ էլի միայն ու միայն Ադրբեջանի շահերից է բխում:

Կարդաց այն տեքստը, որ գրել-տվել էին իրեն իր օգնականները:

Խայտառակ առոգանությամբ, ձայնով և գավառական խոսվածքով մորուսավորը միայն մի բան պահանջեց չգիտես՝ ումից. բացել կոմունիկացիաներն ու ճանապարհները: Մի բան, որ նախևառաջ էլի բխում է միայն ու միայն թշնամու շահերից:

Սարսափելի էր այն պնդումը, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների «նորմալացման»: Մորուսավորը տեղեկացրեց, որ այդ գործում իր դերն է խաղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ամենասարսափելին Խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունն էր: Մի բան, որ ոչ միայն բխում է Ադրբեջանի շահերից, այլև հանդիսանալու է Հայաստանի պաշտոնական ավարտը:

Սա է այս ռեժիմի դեմքը: Սա է այս ռեժիմի օրակարգը»:

Քաղաքականություն