Քաղաքականություն

Զախարովան՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մասին

Զախարովան՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մասին
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւս…

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւս մեկ կարեւոր ձեւաչափ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ հանդիպումն առաջինը չէ, կրոնական առաջնորդների միջեւ շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ: Դրանք տարբերվում են վստահելիությամբ»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250