Քաղաքականություն

«Թալիբան»-ի բարձրաստիճան պատվիրակությունը Թուրքիայում է․ ինչի շուրջ են խոսելու

«Թալիբան»-ի բարձրաստիճան պատվիրակությունը Թուրքիայում է․ ինչի շուրջ են խոսելու
«Թալիբան»-ի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունների համար: Սա թալիբների եւ Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է…

«Թալիբան»-ի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունների համար:

 

Սա թալիբների եւ Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ խումբը վերահսկողություն հաստատեց Աֆղանստանի վրա: Ըստ «Թալիբան» շարժման ներկայացուցչի՝ այցով ժամանող պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին, հաղորդում է AP- ն:

 

Թուրքիան աշխատում է Քաթարի հետ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում միջազգային չվերթների համար օդանավակայան բացելու ուղղությամբ: Սակայն առեւտրային չվերթների վերսկսումից առաջ վերանորոգում է պահանջվում:

 

Ներկայումս կա երկու փոխադրող՝ սլամաբադում տեղակայված Pakistan International Airlines-ը եւ Kam Air աֆղանական մասնավոր ընկերությունը, որը չարտերային թռիչքներ է իրականացնում, բայց՝ ապահովագրական բարձր ծախսերով:

«Թալիբան» շարժումը սպառնացել է արգելել ավիաընկերությունների թռիչքները, եթե դրանք չնվազեցնեն ծախսերը:

Քաբուլից Իսլամաբադ PIA-ի միակողմանի տոմսն արժե մոտ 2500 դոլար, օգոստոսին մինչ թալիբների՝ իշխանության գալը 300 դոլարի համեմատ:

Անկարա այցը տեղի է ունեցել այն ​​բանից հետո, երբ «Թալիբան»-ի առաջնորդներն այս շաբաթ մի շարք հանդիպումներ են անցկացրել  Դոհայում ԱՄՆ-ի, եվրոպական 10 երկրների եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ:

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250