Լատվիայի նախագահը վարակվել է COVID-19-ով
Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիտսը Էստոնիայի նոր նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից առաջ COVID-19-ի էքսպրես-թեստ է հանձնել, եւ նրա մոտ հաստատվել է վարակի առկայությունը, տեղեկացնում է լատվիական LSM.lv պորտալը։
«Պետության ղեկավար Էգիլ Լեւիտսը Էստոնիայի նոր նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպման նախօրեին COVID-19-ի էքսպրես-թեստ է հանձնել, եւ նրա մոտ հաստատվել է վարակի առկայությունը։ Ուստի, Կարիսին հոկտեմբերի 14-ի պաշտոնական այցի ժամանակ կհյուրընկալի սեյմի նախագահ Ինարա Մուրնիեցեն։ Լեւիտսը թեստը հանձնել է հոկտեմբերի 13-ի երեկոյան, Շվեդիայից վերադառնալուց հետո։ Այսօր նա ՊՇՌ թեստ կհանձնի, տեղեկացնում է նրա գրասենյակը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Լեւիտսն անձամբ հեռախոսով կապվել է էստոնացի պաշտոնակցի հետ, որի հետ հինգշաբթի պետք է հանդիպեր Ռիգայի ամրոցում։ Նա բացատրել է իրավիճակը եւ խնդրել հանդիպումը տեղափոխել այլ ժամանակ։
Ինչպես ավելացնում է պորտալը, նախօրեին Շվեդիայում Լեւիտսը հանդիպել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել մարդու իրավունքների հարցերը։ Պաշտոնական այցելության ընթացքում նա նաեւ Մալմյոում մասնակցել էր Հոլոքոսթի հիշատակի միջազգային համաժողովին։ Ուրբաթ Լեւիտսը պետք է պաշտոնական հանդիպումներ ունենար Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...