
Կալիֆոռնիայի հիպերմարկետներում կվաճառվեն գենդերապես չեզոք մանկական ապրանքներ

Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը իր տարածքում գործող հիպերմարկետներին պարտավորեցնում է վաճառել գենդերապես չեզոք մանկական ապրանքներ: Այս մասին հայտնում է AP-ն:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նոր օրենքը, որը ստորագրել է նահանգապետ Գևին Նյուսոմը, չի արգելում առևտրի ցանցերում տղաների և աղջիկների ավանդական բաժինների գոյությունը: Փոխարենը նշվում է, որ խանութները պետք է ունենան սեռից չեզոք բաժին՝ իրերի «խելացի ընտրություն» ցուցադրելու համար՝ անկախ նրանից, թե արդյոք դրանք ավանդաբար վաճառվել են աղջիկներին, թե տղաներին:
Այս օրենքը վերաբերում է միայն այն խանութներին, որոնք ունեն առնվազն 500 աշխատակից: Այս պահանջը խախտող խանութները ստիպված կլինեն վճարել 1000 դոլար տուգանք: Բացի դա, օրենքը տարածվում է միայն խաղալիքների և «մանկական խնամքի միջոցների» լայն կատեգորիայի վրա, որոնք ներառում են հիգիենայի պարագաներ և ատամները մաքրող միջոցներ: