Օրենքով, թե առանց օրենքի՝ զավթել համայնքները. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը մի շարք համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել` ի կատարումն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների: Իմաստը հասկանալի է` լծակները վերցնել նախկին համայնքապետերի ձեռքից, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանք չկարողանան դրանք օգտագործել: Եվ հակառակը` լծակները տալ այն անձանց ձեռքը, ովքեր կաշխատեն բացառապես «Քաղպայմանագրի» թեկնածուի եւ ցուցակի օգտին:
Հունիսի 20-ի ընտրություններից հասկանալի դարձավ, որ վարչական ռեսուրսն է ամեն ինչ որոշողը, եւ անգամ պատերազմում պարտված ու մեծաթիվ զոհերի պատճառ դարձած իշխանությունները կարող են հաղթել, եթե վարչական ռեսուրսն իրենք են տնօրինում: Սակայն ԺՊ-ների ցանկում ուշագրավ նշանակումներ կան:
Ջերմուկում, օրինակ, նշանակվել է Վահագն Արսենյանը` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին։ Ուշագրավ է, որ Բադեն-Բադենը քարոզչական դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանի հույսը ՀՀԿ-ական երբեմնի ամենակարկառուն գործարարներից մեկն է, ով, որպես կանոն, ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Բադեն Բադեն կատարած ուղեւորությունների ժամանակ եւ հոգում նրա ծախսերը։ Ավելին՝ 2019-ին Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ էր հարուցվել՝ Քրօր․ 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Իսկ Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակվել ատամնաբույժ Վանիկ Օհանյանը, որը նախկին ատամնաբույժ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերն է: Գյումրիում էլ տեղապահ է նշանակվել գործող մարզպետի սանիկը` Ալբերտ Մարգարյանը»:
Առավել մանրամասնը՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թե...