Ինչու է ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի հարցում իշխանությունը համառում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրել է․ «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն` ընդդիմությունը կընդվզի դրա դեմ, կա շահերի բախում, եւ իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաեւ սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձեւավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, և հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։
Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, և 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ և չի տարածվի Ղազինյանի վրա։
Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասացին մեզ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թե...