Ձեթը, ձուն, շաքարավազը, հացն ու ալյուրը թանկացել են
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1 % գնանկում։ Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020-ի համեմատ արձանագրվել է 27,1% գնաճ, իսկ 2021-ի օգոստոսի համեմատ՝ 0,8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 55,1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2 % գնանկում):
2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0,1% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 40,2%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1,1%):
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9,5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0,8% գնաճ:
Հացի և ալյուրի գները 2021թ. սեպտեմբերին 2020-ի համեմատ աճել են 9,8%-ով և 6,7%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0,9%-ով և 1,3%-ով:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021-ի սեպտեմբերին 2020-ի համեմատ արձանագրվել է 27,7%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1,2% գնաճ (ձկնատեսակի գնաճը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 31,6%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1,3%):
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 10%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 2% գնաճ:
Ձվի գինը 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ աճել է 27,4%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`3,9%-ով: 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում պանիրը թանկացել է 6,3%-ով, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ`2,6%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 31,1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5,5% գնաճ: 2021թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0,1% գնաճ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի զինծառայող 19 ամյա Համզաև Աֆղան է, ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ. Ադրբեջան Պոստֆակտում
Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը հայտնում է. «Ադրբեջանական բանակի զինծառայող, Գորանբոյի շրջանի Բորսուլու գյուղի բնակ...
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-18-ը առանձին շրջաններում...
1 օր ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հ...
Քիչ անց երկար ժամանակով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...