Արարատ Միրզոյանը մանրամասնել է` ինչ են քննարկել Բայրամովի հետ և ինչ պայմանավորվածություններ կան
ՄԱԿ–ում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում հանդիպումները շարունակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«Հանդիպումներ նախատեսվում են։ Առնվազն` պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակելու ու նոր հանդիպում կազմակերպելու»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։
ԱԳ նախարարը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաև հումանիտար հարցեր, մասնավորապես` գերիների ազատ արձակման, անհետ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի պարզաբանման վերաբերյալ, ինչպես նաև մշակութային հուշարձանների մատչելիության հարցերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչ է ասել Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջ...
Վահան Քերոբյանը լավ նորություն է հայտնում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հայտնվել է&n...
Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն. մանրամասներ
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մ...