Քանի՞ նոր ավտոբուս է հասել Երևան և ե՞րբ կմտնեն երթուղի․ մեկնաբանում են քաղաքապետարանից

Չինաստանից Երևան է հասել 211 նոր ավտոբուսների առաջին  խմբաքանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ներկայում առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում է լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին։ Նոր ավտոբուսները մասամբ լրացնելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում։

 

Քաղաքականություն