Պատգամավորներ կան, որոնք մինչ օրս չեն ստորագրել գաղտնիության մասին փաստաթղթի տակ. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լարգրողներին ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողով անպայման կստեղծվի, սակայն անհրաժեշտ է ավարտել այդ կառույցի ձևավորմանը նախորդող ընթացակարգերը:
Նրա խոսքով` մի քիչ ծիծաղելի է թվում, բայց և՛ իշխող խմբակցությունում, և՛ ընդդիմությունում կան պատգամավորներ, որոնք մինչ օրս չեն ստորագրել գաղտնիության մասին համապատասխան փաստաթղթի տակ:
«Ազգային ժողովն ինքը դեռ լիովին ձևավորված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն (օրինակ` մինչ օրս չի կարողացել ընտրել պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի տեղակալին-խմբ.)։ Այդ հանձնաժողովը լինելու է և գործելու է»,- նշեց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ դեռևս չգիտի այդ հանձնաժողովը կլինի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա, թե ոչ։
Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ այն գնահատականների հետ, որոնց համաձայն` գործող իշխանությունը փորձում է խուսափել պատերազմի արդյունքների համար քաղաքական պատասխանատվությունից։ Սիմոնյանը նշեց, որ պատերազմի ավարտի հաջորդ օրվանից սկսած` քաղաքական իշխանությունն իր վրա է վերցրել հնարավոր բոլոր հարվածները։ Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ պատասխանատվության մի մասը կարելի էր արդարացիորեն դնել ուրիշների վրա, իշխող թիմը, ըստ Սիմոնյանի, այն իր վրա է վերցրել։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել իշխող ուժի հասցեին մեղադրանքներով՝ հայտարարելով, որ իշխանությունները փորձում են խուսափել 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատվությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչ է ասել Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջ...
Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն. մանրամասներ
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մ...
Արարատ Միրզոյանը մանրամասնել է` ինչ են քննարկել Բայրամովի հետ և ինչ պայմանավորվածություններ կան
ՄԱԿ–ում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում հանդիպումները շարունակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների...