ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդի և բանակից ազատված. ով է Ջերմուկի քաղաքապետի նորանշանակ ժ/պ-ն․ Armdaily
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ջերմուկում համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին, գրում է Armdaily.am-ը։
«Վահագն Արսենյանի անունը մամուլում միշտ է եղել, բայց հատկանշական էր 2019 թվականը, երբ «Հետք»-ը պարզեց, որ կրտսեր Ասենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Նշենք, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Իսկ հայր Արսենյանը՝ բոլորին հայտնի Ջերմուկի Արսենյան կամ Քլոսը նախկին իշխանությունների վառ ներկայացուցիչն է, ավելին՝ ոչ վաղ անցյալում մամուլը բազմաթիվ անգամներ գրել էր, որ Արսենյանը Սերժ Սարգսյանի Բադեն-Բադեն այցի ժամանակ ուղեկիցն է եղել։ Իսկ այդ հայտնի այցը ներկայիս իշխանությունների «սիրելի խաղաքարտն» է նախկինների դեմ։
Արսենյանը նաև ՀՀԿ-ական այն պատգամավորների շարքին է պատկանում, ովքեր 2018 թվականի հոկտեմբերին հայտարարություն տարածեցին՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը միանալու մասին»,- ասվում է լրատվականի հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...