Հայաստանը անտեր է․ աշխարհը զինավարժություն է անում, մենք՝ խաղաղության կոչ․ Սերոբ Գասպարյան

Լինելով սահմանամերձ շրջաններում, դիրքերում, գյուղերում տեսնում ենք մեր զինվորի վիճակը։ Եղբայրների հետ զրուցելիս հասկացա, որ ազգը պետք է միավորվի։ Միայն պատերազմի ժամանակ ենք ասում պետք է միավորվել, բայց այս պահին պատերազմ է։ Իրական պատերազմ է՝ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։ Գրում է Հրապարակը։

 

«Կեղծ օրակարգ է դրված, թե խաղաղության դարաշրջան է բացվում, բայց դա կեղծ է։ Մեր բոլոր հարևանները, ամբողջ աշխարհը զինավարժություն է անում, բայց մենք կոչ ենք անում խաղաղության, իրականում չկա նման բան։ Ես այս պահին առողջ ուժերին, իրական հայի տեսակին, նրանց, ովքեր պատրաստ են կյանքը հանուն հայրենիքի զոհել, միավորվելու կոչ եմ անում։

Իմ համար բոլորը մեկ են, թե նախկինները, թե ներկաները։ Չկա ընդդիմություն ու իշխանություն, որովհետև այս պահին Հայաստանը անտեր է»,- ասաց նա։

 

Քաղաքականություն