Հասարակություն

Վրաստանում վարակվածների թիվն ավելանում է, պատվաստման տեմպերը՝ նվազում. Aliq Media

Վրաստանում վարակվածների թիվն ավելանում է, պատվաստման տեմպերը՝ նվազում. Aliq Media

Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը նվազել է, այն չի հասնում 10.000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել օրական մինչև 30,000 պատվաստում: Այս մասին հայտնում է Aliq Media-ն։

Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,874,845 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է 1.000.785 մարդ, կամ չափահաս բնակչության 35.2%-ը: Լիովին պատվաստվել է 874 060 մարդ, կամ չափահաս բնակչության 30,6% -ը:

Առաջին փուլում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ էին համարել պատվաստումային նպատակին հասնելու համար պատվաստել չափահաս բնակչության առնվազն 60%-ին։ Ըստ կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի՝ սակայն, կորոնավիրուսի ավելի բարդ և վարակիչ «դելտա» տարբերակի լայն տարածման պատճառով 60%-ի փոխարեն պետք է պատվաստվի բնակչության 80%-ը։
 

Գամկրելիձեի խոսքերով ՝ փաստ է, որ վերջին 5-6 օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ ավելանում է:

 

Վրաստանում պատվաստումն իրականացվում է կամավոր սկզբունքով՝ անվճար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250