Իրանը կատակներ չի անում․ իրանցի նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարևան երկրների հետ հարաբերություններին՝ շեշտը դնելով Ադրբեջանի հետ համագործակցության վրա:
«Իրանը կատակներ չի անում իր անվտանգության հարցում: Անբնական է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզել երրորդ երկրի պատճառով: Իրանը հայտնել է իր մտահոգությունն ադրբեջանական կողմին, և նրանք ասել են, որ կքննարկեն այդ մտահոգությունը»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խաթիբզադեն: Նա հավելել է, որ հարևան երկրներում Իսրայելի ներկայությունն անթույլատրելի է իրանական կողմի համար:
«Մենք երբեք չենք փակել օդային տարածքն Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը նույնպես բաց է երկու երկրի միջև, և երկու կողմն էլ չպետք է թույլ տան երրորդ երկրների ազդեցությունն իրենց հարաբերությունների վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...