«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». Սադեթթին Թանթան
Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։
Այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել Սադեթթին Թանթանի հետ ունեցած իր զրույցից։
«Եթե ընդդիմությունը չխոսի, ԱԶԿ-ի ղեկավարը կինքնաոչնչանա։ Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,-շեշտել է Թանթանը։
Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Էրդողանը ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս, իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Ըստ Թանթանի՝ Էրդողանը այդպիսով հասկացնել է տալիս, որ պետք չէ հեռանալ իրենից, քանի որ իր ձեռքից իշխանությունը որևէ մեկը չի կարող վերցնել։
Նմանատիպ հոդվածներ
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...