
Ինչ է իրենից ներկայացնում սանիտարական անցաթուղթը. 45 հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ դրանց

Ֆրանսիական տարբեր քաղաքներում հոկտեմբերի 9-ին ավելի քան 150 բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի, որոնց մասնակցել է մոտ 45300 մարդ: Այս տվյալները հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ ամեն շաբաթ ցուցարարների թիվը նվազում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարությունից հայտնում են, որ նախորդ շաբաթ փողոց էր դուրս եկել 48 հազար մարդ, մինչդեռ սեպտեմբերի 25-ին ակցիա իրականացնողների թիվը 60 հազար էր:
Փարզում նույնպես միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են իրականացվել, որոնց մասնացել է 5300 մարդ: Անկարգություններ կամ ոստիկանների հետ ընդհարման դեպքեր Փարիզում չեն գրանցվել:
Բողոքի ակցիաներ անցկացվել են նաև Ստրասբուրգում, Լիոնում, Մարսելում: Փորձագետների խոսքով ակցիայի մասնակիցների թիվն այս քաղաքներից յուրաքանչյուրում նվազել է միջինում 300-500-ով:
Նշենք, որ Ֆրանսիայում սանիտարական անցաթուղթը տրամադրվում է, եթե քաղաքացին ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Մինչև նոյեմբերի 15-ը մի շարք հասարակական վայրեր մարդկանց մուտքը թույլատրվում է հենց նմանատիպ անցաթղթերով, սակայն նշվում է, որ հնարավոր է ժամկետը երկարաձգվի