Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կոչը՝ քրիստոնյաներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանում լատինական ծիսակարգի կաթոլիկների համար առաքելական ադմինիստրացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ հիշեցրել է քրիստոնյաների միասնության կարեւորության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Արեւելյան քրիստոնեական ավանդույթի համատեքստում կարեւոր է շարունակել ուղին եղբայրների ու քույրերի հետ միասին՝ անդադար օգնություն խնդրելով Աստծուց ամբողջական միասնության հասնելու ուղղությամբ քայլ առ քայլ»,- նշված է հովվապետի ուղերձում: 

Նա նշել է, որ առաքելական ադմինիստրացիայի հիմնումը միայն իրավական ակտ ու ֆորմալ գործընթաց չէ: «Դա ավելի շուտ Աստծոն եւ բոլոր եղբայրներին ու քույրերին երախտապարտություն հայտնելու պահ է, արանք սատարել են ձեզ ձեր ուղու ընթացքում»,-հավելել է հովվապետը: 

Առաջին անգամ Մոսկվայի Առաքելական ադմինիստրացիան՝ որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կառույց, հիմնադրվել է 1926 թվականին ԽՍՀՄ-ում:

Քաղաքականություն