Հասարակություն

Հայտնի է, թե Վրաստանում քանի օրը մեկ ՊՇՌ թեստ կհանձնեն դպրոցում՝ չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված աշխատակիցները

Հայտնի է, թե Վրաստանում քանի օրը մեկ ՊՇՌ թեստ կհանձնեն դպրոցում՝ չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված աշխատակիցները

Վրաստանում չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված դպրոցի աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ`ՊՇՌ մեթոդով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրում: 

«Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք լիովին օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը»,- նշվում է արդեն իսկ ուժի մեջ մտած հրամանագրում: 

Վրաստանի կրթության նախարարության տվյալների համաձայն այս պահին պատվաստված է դպրոցների  անձնակազմի 68%-ը, և այս գործընթացը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250