Գերմանիան կրում է պատմական պատասխանատվություն Հոլոքոստի համար. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հրաժեշտի այցով գտնվում է Իսրայելում, հերթական անգամ ընդգծել է հրեական պետության անվտանգության համար Գերմանիայի պատասխանատվությունը:
Նրա խոսքով, այն փաստը, որ չնայած հրեա ժողովրդի դեմ նացիստների հանցագործություններին, երկու երկրներին հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել, ուրախալի առիթ է: Իսրայելական կողմը մեծ ներդրում ունի այդ հարաբերություններում: Այնուամենայնիվ, Հոլոքոստը մնում է հատուկ իրադարձություն, որի համար Գերմանիան կրում և շարունակելու է կրել պատմական պատասխանատվություն, ասել է կանցլերը:
Քանի որ Իսրայելի ժողովրդավարական հրեական պետությունը, ըստ Մերկելի, շրջապատված է այնպիսի երկրներով, որոնցում, արևմտյան տեսանկյունից, ժողովրդա վարություն չկա, հատկապես կարևոր է նրա հետ Գերմանիայի համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում: Դրանցից մեկն անվտանգությունն է:
«Գերմանիան չեզոք չի մնում Իսրայելի անվտանգության հարցում, ընդհակառակը, Իսրայելի անվտանգությունը մեր պետական քաղաքականության հիմքերից է», - ընդգծել է դաշնային կանցլերը:
Նմանատիպ հոդվածներ
Աջափնյակում մետրո կկառուցվի՝ կրկնակի նշանակության կամուրջով
Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբեր...
2022 թվականից ԱՄՆ-ն դռները բացում է փախստականների համար
Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինա...
«Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով». Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար.
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմակ...
Իրանը հայտարարել է, թե իրենք որ երկրներից կախվածություն չեն ունենա
Իրանը մտադիր չէ կախվածություն ձեռք բերել Ռուսաստանից և Չինաստանից և այդ երկրների հետ հարաբերությունները կզարգացնի փոխադա...