«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով». իրանցի փոխնախարար
Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին:
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», - մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:
Նա նշել է, որ այսօր կա Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգը Երևանի հետ կապող երթուղի:
«Այս ճանապարհի մոտ 21 կիլոմետրը, ըստ վերջին փոփոխությունների, համարվում է Ադրբեջանի մաս», - հավելել է փոխնախարարը: Նրա խոսքով, «ադրբեջանական կողմը գումար է գանձում այս կարճ հատվածի անցման համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», - ասել է Խադեմին:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...