Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել. Աբրահամյան
Մինչ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կեղծ գաղափարներով են տարված։ Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին օրերին դեպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացվող ռազմական մատակարարումներն ինտենսիվ բնույթ են կրում, ինչը պայմանավորված է 2020 թվականի հետպատերազմական իրավիճակով։
Հարցն այն է, որ անկախ պատերազմի արդյունքներից, Ադրբեջանը մեծաքանակ զինամթերք է ծախսել, մեծ թվով տեխնիկա, տեխնիկական միջոցներ ոչնչացվել են, իսկ վերականգնման գործընթացն այսքան արագ չէր կարող ավարտվել։
Ադրբեջանը դեռ նախորդ դեկտեմբեր ամսից ռազմա-տեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ էր ձեռք բերում մի շարք երկրների հետ՝ իր զինանոցը համալրելու/լրացնելու համար։
Այս փուլում այս շտապողականությունը կապված է Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման հետ, սակայն Ադրբեջանի, այսպես կոչված, վերառազմականացումն ուղիղ սպառնալիք է նաև Հայաստանի համար։
Մինչ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կեղծ գաղափարներով են տարված։
Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել։ Իսկ իրականում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու ազդեցության լծակներն ընդլայնվում են, ինչն էլ մեզ համար խնդիրների հերթական խմբաքանակն է բերելու»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...