Հասարակություն
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հակառակորդի կրակոցից արցախցու զոհվելու վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր Մարտակերտում հակառակորդի դիպուկահարի կրակոցից արցախցի տղամարդու զոհվելու վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր արցախցին սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում. Թաթոյանը մանրամասնում է
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Տոնոյանը․ ԱԱԾ
Ավելին Հասարակություն բաժնից
Հերթական ցիկլոնը կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0