Ինչպես է անցկացրել Պուտինն իր ծննդյան օրը․ Պեսկովը պատասխանում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրն անցկացրել է միջազգային ու տարածաշրջանային կարևոր խնդիրների քննարկման մեջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Հիմնականում հեռախոսը ձեռքին`երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների քննարկումներով։ Դա նաև երևում էր հեռախոսազրույցների մասին երեկ մեր ուղարկած հաղորդագրություններում», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ, իհարկե եղել են նաև բազմաթիվ շնորհավորանքներ, սակայն օրվա մեծ մասը անցել է աշխատանքային հարցերի քննարկումով:
Նա նաև տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցություն, որտեղ ևս շնորհավորանքներ են հնչել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Միշա։ Դիմում եմ քեզ որպես բժիշկ և հայր»․ Սաակաշվիլիի հայրը դիմել է որդուն
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Նի...
Ով է ԱԳ նախարարի նոր օգնականը
Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին...
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների 63-րդ փուլը, որն անցկացվել է Անկարայում: Սակայն թուրքական կառավ...