Ի՞նչն է Իրանին անհանգստացնում Հարավային Կովկասում․ Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը ռուսական լրատվականին
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին: Նա նշել է․
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են ու մենք չենք կարող աշխատել նրանցից մեկի հետ՝ ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիան: «Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում»,- հարցադրում է հնչեցրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու նշել. «Որոշ օտար ուժեր փորձում են ազդել տարածաշրջանի վրա՝ սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ տեղափոխելու համար: Միևնույն ժամանակ, մենք ուշադրություն ենք հրավիրում ահաբեկիչների վրա, որոնք հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում, բայց այս ամենը պետք է կարգավորենք բարի-դրացիական մթնոլորտում»:
Պաշտոնյան անդրադարձել է նաև Լավրովի հետ հանդիպմանը Հարավային Կովկասի խնդիրները «3+3» ձևաչափով քննարկելու առաջարկին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ալիևը նոր հայտարարություն է արել
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթ...
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների 63-րդ փուլը, որն անցկացվել է Անկարայում: Սակայն թուրքական կառավ...
Բազմաթիվ անգամ հայտարարել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ․ Փաշինյան
Ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ։ Նման հայտարարություն այսօր ԱԺ ամբիոնից արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`...