Երախտապարտ ենք․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել և հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:
Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:
Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ալիևը նոր հայտարարություն է արել
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթ...
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների 63-րդ փուլը, որն անցկացվել է Անկարայում: Սակայն թուրքական կառավ...
Բազմաթիվ անգամ հայտարարել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ․ Փաշինյան
Ամեն ինչի պատասխանատուն էլ, մեղավորն էլ ես եմ։ Նման հայտարարություն այսօր ԱԺ ամբիոնից արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`...