Փաշինյանը՝ «3+3» բանակցային ձևաչափի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին անդադարձավ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված «3+3» բանակցային ձևաչափին`նշելով, որ Հայաստանը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել այդ առաջարկի վերաբերյալ։
«ՀՀ–ն պետք է նախ հասկանա` դրանք ինչ ֆորմատներ են, ինչ նպատակով են դրանք իրագործվելու, ինչ պայմաններով են գործելու, ինչ սկզբունքներով են գործելու, բազմաթիվ այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնի»։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովը նշել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևանները,նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Տարածաշրջանում պատերազմ է հասունանում Բաքվի սխալի պատճառով. Քամալ Խարազի
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին ասել է, որ Սիոնիստական ռեժիմը պատահաբար չի...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...