Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա և վնասել այն
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, որը հայտնել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:
Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզո...
Քիչ առաջ 14-ամյա տղայի են դանակահարել. նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց կրծք...
Ավտովթար Երևանում. մեքենան հարվածել է ծառերի, ապա քարե պարսպին
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակ նորակառույց...