Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար, Հայաստանը՝ բացում․ փորձագետ
էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Միջանցքն այլևս իրականություն է։
Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան չվերթներ իրականացնելու համար: Այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարել են ադրբեջանական ավիաուղիները: Ընդ որում, հետաքրքիր է ձևակերպումը. ոչ թե Հայաստանն է տրամադրել օդային տարածքը, այլ Ադրբեջանն է օգտագործում այն:
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը փակում է սեփական օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարմանը խոչընդոտելու նպատակով:
Այսպիսով, ստեղծված իրավիճակը հերթական անգամ վկայում է այն մասին, որ
1.Հայաստանում գործող իշխանական խմբակը իրանա-ադրբեջանական լարվածության պայմաններում ձգտում է սպասարկել սուլթանատի շահերը: Ադրբեջանի համար օդային տարածք բացելը ոչ այլ ինչ է, քան սաբոտաժ Իրանի, ինչպես նաև սեփական տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ:
2. Օդային լոգիստիկայով փորձարկվում է «Մեղրիի միջանցքը»: Բաքվի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատման սցենարը լիովին տեղավորվում է Արևելք-Արևմուտք ռազմավարության մեջ, որն իրենից մուլտիմոդալ լոգիստիկա է ներկայացնում՝ թե ցամաքային, թե ջրային, թե օդային բաղադրիչներով»:
Պետք է արձանագրել, սակայն, որ տվյալ դեպքում խոսքը ուղևորափոխադրումների մասին է և ոչ թե ռազմական տեխնիկայի, ինչպես նաև հաշվի առնել այն փաստը, որ ադրբեջանական ավիաընկերությունը թռիչքներ կատարելու է նաև Իրանի տարածքով։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...