Ինչ սահմանափակումներ է մտցրել Ադրբեջանը՝ պատասխանելով Իրանին
Ադրբեջասնում փակվել է Հուսեյնիե մզկիթը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսխան Զախիդովը։
Ըստ նրա, պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ Բանն այն է, որ վերջին մի քանի օրերին Բաքվի որոշ շրջաններում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի նկատելի աճ։ Նշենք, որ Հուսեյնիե մզկիթում է գտնվում նաև Ադրբեջանում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը։ Ուշագրավ է այն, որ այդ համաճարակային ստուգումն ու մզկիթի, ինչպես նաև Իրանի գերագույն կրոնապետ Սեյեդ Ալի Խամենեիի ադրբեջանական ներկայացուցչության՝ Օջագա Նեջաթայի գրասենյակի փակումը տեղի է ունեցել հենց այսօր, երբ հայտնի դարձավ, որ Իրանն արգելել է Ադրբեջանին օգտագործել իր օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ռազմական նշանակության բեռներ փոխադրելու եւ ռազմական ինքնաթիռների թռիչքների համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...