Շատ ասեցինք՝ հեսա գնում ենք Բաքու չայ խմելու, շատ ասեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք. Անդրանիկ Քոչարյան
1990-ական թվականներին մենք Գորիս-Կապան ճանապարհի վրա տվել ենք բազմաթիվ զոհեր, հակառակորդի բոլոր հենակետերը ոչնչացվել են, բայց այսօր ունենք այլ իրողություն և պետք է առաջ շարժվենք այդ իրողությունը հաշվի առնելով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե մենք դասեր չքաղենք մեր պարտությունից և չկառուցենք մեր օրակարգն այնպես, որ կարողանանք այդ ճանապարհով անվտանգ անցնել, բնականաբար, անընդհատ խոսելու ենք այդ վտանգների մասին՝ այդպես էլ դասեր չքաղելով։90-ականներին հենց այդ ճանապարհի վրա է, որ ամենաթեժ կռիվներն է սկսվել 94թ-ի հրադադարի ռեժիժը հաստատվել է հենց այդ ճանապարհի խնդիրները լուծելով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Իսկ թե ինչո՞ւ իշխանությունը Շուշին և Հադրութը օկուպացված չի համարում և ի՞նչ պետք է անել օկուպացված տարածքները հետ բերելու ուղղությամբ պատգամավորը պատասխանեց.
«Պետք է պատրաստ լինել, որ ինչ-որ հնարավորության ունենալու դեպքում մեր երկիրն անվտանգային խնդիրներն անթերի կատարի: Դա Դուք հիմա այնպիսի հարցադրումներ եք անում, որ մենք արդեն պետք է Բաքուն գրավենք:
Մեր ժողովրդին շատ ասեցինք, որ հեսա գնում ենք Բաքու՝ չայ խմելու, շատ ասեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակը լինի այդպիսին»,- ասաց Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...