Նոնսենս է․ Ալիևը փորձում է մեզ վրա վաճառել մի բան, որը պարտավոր է տալ առանց որևէ նախապայմանի․ Ղազինյան
Հիմա նպատակահարմար չէ հանդիպում ունենալ և Ադրբեջանի հետ բովանդակային բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման համար, Հայաստանը գտնվում է բավականին թույլ վիճակում, բանակցային դիրքերը բավականին թուլացած են և հիմա բանակցությունների գնալը կնշանակի զիջել բավականին լուրջ դիրքեր և վտանգներ առաջացնել Հայաստանի և Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ալիևի հետ հանդիպմանը պատրաստ է տանել ականապատ տարածքների բոլոր քարտեզները և այն փոխանակել բոլոր գերիների հետ, ըստ Ղազինյանի, նոնսենս է, որովհետև գերիներին պետք է վերադարձնեին նոյեմբերի 11-ին, ինչը եռակողմ հայտարարության մեջ կարևորագույն պահանջներից մեկն էր, ինչը չի արել Ադրբեջանը և Հայաստանը հետևողականորեն չի եղել, որ գերության մեջ պահվող, ամեն օր սպանվող մեր քաղաքացիները վերադարձվեն։
«Ստացվում է՝ Ալիևը փորձում է մեզ վրա վաճառել մի բան, որն ինքը պարտավոր էր տալ առանց որևէ նախապայմանի։ Անհասկանալի է դառնում Հայաստանի իշխանության վարքագիծը»,- նշեց Ղազինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...