
Կորոնավիրուսի պատճառով վատացել է ռուս հեռուստահաղորդավարուհու առողջականա վիճակը

Ռուս հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւայի առողջականա վիճակը կորոնավիրուսի պատճառով ավելի է վատացել։ Հեռուստահաղորդավարուհուն շատերը կհիշեն «Давай поженимся» հեռուստածրագրից։
Նրան սեպտեմբերի վերջին օրերին հոսպիտալացրել են։ Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները հեռուստահաղորդավարուհուն նոր պրոցեդուրա են նշանակել կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է «Комсомольская правда»-ն:
Lրատվականի հաղորդմամբ՝ նրան նշանակվել է հատուկ բուժման ծրագիր, որի ընթացքում նրան ներարկվում է դեղորայք, որի մեկ սրվակի արժեքը 50 հազար ռուբլի է: Դեղորայքը նախատեսված է թոքային հյուսվածքների ախտահարումը կանգնեցնելու համար:
«Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել եւ «Արտլեգիա» ներարկել։ Սա կենսաբանական ակտիվ թերապիա է, որն արվում է վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Իմունային պատասխանի իջեցման հաշվին պետք է կանգ առնի թոքային հյուսվածքի ախտահարումը։ Վերջին հետազոտությամբ Գուզեեւայի մոտ թոքերի ախտահարում է հայտնաբերվել, թեեւ ընդունվելիս թոքերը մաքուր են եղել: Դա վկայում է հիվանդության զարգացման բացասական դինամիկայի մասին»,- հայտնում է պարբերականը: