Իրանական պատվիրակությունն ուղևորվել է Երևան․ ինչ են քննարկելու
Իրանական պատվիրակությունն ուղևորվել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին: Տեղեկությունը հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների նկատմամբ, որոնք հատում են Սյունիքում տեղակայված ադրբեջանական անցակետը։
«Սա այն դեպքում, երբ Նորդուզ սահմանային անցակետից մինչև Երևան 400 կմ ճանապարհի միայն 20 կմ-ն է անցնում «Ադրբեջանի Հանրապետության տարածքը»»,- գրում է լրատվականը։
Իրանական բեռնատարների վարորդները բախվել են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են 20-կիլոմետրանոց երթուղին հատելու համար լրացուցիչ տուրքերի վճարումը:
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...