Հայտնաբերվել է օրենքով արգելված ծխախոտ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է օրենքով արգելված արտադրանք:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք ) և համապատասխան ստուգաթերթի պահանջների համաձայն ստուգում է իրականացրել Երևանի Սարյան փ. 19-21 3 հասցեում գործունեություն ծավալող «Ագրոսյա» ՍՊԸ-ում:
Ստուգման արդյունքում բացահայտվել է, որ վերը նշված ընկերությունը իրացնում է «Oden`s», Lenny, Ving, Bull Dog և Siberia տեսակների ծամախոտեր, որոնք համաձայն Օրենքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված են:
Փաստի առթիվ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Ագրոսյա» ՍՊԸ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ ոստիկանություն և ՊԵԿ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ օրենքով արգելված ծամախոտ գնելուց, ինչպես նաև նմանատիպ արտադրանք հանդիպելու պարագայում անհապաղ զանգահարել 010-23-56-00 հեռախոսահամարին:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզո...
12-րդ դասարանի աշակերտուհին, վարելով իր բարեկամի Նիվան, վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի...
Չի թողել մասնակցի մոր հոգեհանգստի արարողությանը․ 51-ամյա տղամարդը սպանել է զարմիկին
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանութ...