Ֆիլմ կնկարահանվի բաց տիեզերքում․ 10 րոպեից աշխարհում առաջին ֆիլմ նկարահանող խումբը կթռչի տիեզերք
Մոսկվայի ժամանակով 11: 55: 02-ին, «Սոյուզ MS-19» տիեզերանավը Բայկոնուր տիեզերակայանից կմեկնի Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավում կլինեն Ռուսաստանի հերոս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, կինոռեժիսոր Կլիմ Շիպենկոն և դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:
Նման բան պատմության մեջ դեռ երբեք չէր եղել. առաջին անգամ ֆիլմ կնկարահանվի ոչ թե կինոստուդիայի տաղավարում, այլ Երկրի ուղեծրում: Եվ այդ հարցում նրանց կօգնեն տիեզերքի մասնագետները, որոնք նույնպես կնկարահանվեն ֆիլմում։ Յուլիա Պերեսիլդը և Կլիմ Շիպենկոն տիեզերակայանում կանցկացնեն առնվազն տասներկու օր:
Ջուլիան խաղում է վիրաբույժ բժշկի դեր, որը, սյուժեի համաձայն, ուղեծիր է մեկնում տիեզերագնացին փրկելու համար։
[1671a326ec3c22dee2ae2d5717c2899e.png]
[9199039c3a761e786afd346a9e26d492.png]