Արթուր Ղազինյանի 6-րդ փորձը ևս ձախողվեց․ հերթական անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Իշխող մեծամասնությունը 6-րդ անգամ չընտրեց Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ընդդիմադիրները ավել վաղ լքել էին հանձնաժողովի նիստերի դահլիճը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին, հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ նշել էր, որ եթե «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրի նույն թեկնածուին և նա չընտրվի, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ և հարցը կկարգավորի այլ ճանապարհով։
Կկատարվի հետևյալ փոփոխությունը․ «Եթե նույն անձը 2 անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը նոր թեկնածություն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...