Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությանը. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել Կովկասում ստեղծված իրավիճակը: Իրանցի դիվանագետի խոսքերը երեքշաբթի օրը մեջբերել է IRNA գործակալությունը:
«Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, - ասել է նա, - մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»:
Աբդոլլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի` միմյանց հասցեին հնչող մի շարք քննադատական հայտարարությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին: Թեհրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ: Բաքուն իր հերթին հայտնում է իր մտահոգությունը զորավարժությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարում է, թե իբր «իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»:
Լավրովի հետ Աբդոլլահիանի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին: Ակնկալվում է, որ կքննարկվեն միջուկային գործարքը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այլ արդիական թեմաներ, ներառյալ իրավիճակը` Կասպից ծովում, Անդրկովկասում, Պարսից ծոցում, Եմենում և Լիբանանում:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց՝ ՀՀ տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք․ մանրամասներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իր...
«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը․ Eadaily
«Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջեւան ուղեւորատար փոխադր...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...