Վրաստանը Սաակաշվիլիին չի փոխանցի ուկրաինական կողմին
Վրաստանը չի ցանկանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փոխանցել ուկրաինական կողմին: Երկրի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեյա Ցուլուկիանին այսօր ասել է, որ քաղաքական գործիչը Վրաստանում կանցկացնի իր ազատազրկման ժամկետը:
«Եթե մենք խոսում ենք Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու մասին, որպեսզի նա խուսափի վրացական դատարանի կողմից իրեն տրված ազատազրկումից, ապա մենք ցանկություն չունենք դա անել: Դրա իրավական նպատակահարմարությունը չկա»,- ասել է Ցուլուկիանին՝ հավելելով, որ նախկին նախագահը լինելու է վրացական բանտում:
Ցուլուկիանին, որը Վրաստանի արդարադատության նախարարն էր 2012-2020 թվականներին, մեկնաբանել է նաև Սաակաշվիլիին Ուկրաինային հնարավոր արտահանձնման հարցը՝ նշելով, որ այստեղ նույնպես իրավական հիմք չկա:
«Վրաստանից Ուկրաինա հանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անձը, ում արտահանձնման պահանջը պահանջում է մյուս կողմը, այնտեղ պետք է կանգնի դատարանի առջև: Ես չեմ կարծում, ամեն դեպքում՝ տեղեկություն չունեմ, որ Սաակաշվիլին հետապնդման է ենթարկվել Ուկրաինայում: Հետևաբար, արտահանձնման մասին խոսակցությունները իրավական անհեթեթություններ են, այսինքն՝ նոնսենս»,- ավելացրել է նա:
Նախկին նախագահը ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել էր, որ Կիևը բոլոր ջանքերը կգործադրի՝ նրան հետ բերելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...