ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձևավորվել է կարծիք, թե շուստրիությամբ փորձել ենք խուսափել բանակցային գործընթացից․ Քոչարյանը՝ պատերազմի պատճառների մասին
Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախն այսօր անորոշությունների առաջ է կանգնած։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունն այսօր չի խոսում Արցախի մասին, տպավոություն է, որ ձեռքերը լվանում է Արցախից ու բոլոր հարցերը հասցեավորում են Ռուսաստանին։ «Մի քիչ ժամանակ էլ անցնի մեր հանրությունը նույնպես բոլոր հարցերը կապելու է Ռուսասատնի հետ, կարծում եմ սա գիտակցաբար է արվում։ Ցավոք, մենք բանակցային սեղանին չունենք որևէ արգումենտ արդյունավետ բանակցությունների համար։ Ես ամեն օր հարց եմ տալիս, ինչ է լինլու 3,5 տարի անց եթե Ադրբեջանը չհամաձայնի մանդատի շարունակությանը, հետաքրքրիր է մեր իշխանությունները այդ հարցը տալիս է, թե ոչ։
Նա ընդգծեց, որ այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, ոչ թե բանակցային սեղանի շուրջ։ «Խաղաղության դարաշրջան է խոստանում բացել։ Լո՞ւրջ, բա դու ուր ես։ Քեզ են քննարկում՝ առանց քեզ։ Այս ամենից ելք կա, այս իշխանությունը պետք է գնա, ծնկների վրա բանակցելը հարմար չի»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի ունեցող իրադարձություններ կասկածի տակ են դնում հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք այդ օրենքով ընդունել եք, որ Լաչինը, Քարվաճառը Ադրբեջանի հանրապետություն է»․ Պապոյանը՝ ընդիմությանը
Ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ժամանանակ ընդիմադիր պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու սկսեց 2016 թվականի պատերազմը, ինչու այն շարունակվեց 2020-ին և այն կանխելու մասին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակն է՝ գեներալները սկսեն պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում պատերազմը կկախեն իրենց վզին․ Քոչարյան
Խոսում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին, և Հայաստանի ղեկավարը պետք է բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է...