Քոչարյանը՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու մասին
Այն, ինչ տեսնում եմ հիմա, հարցեր է առաջացնում՝ իրո՞ք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունենք Հայաստանում։ Հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու տարբերակը քննարկման ենթակա է, թե ոչ։
«Պետք է հասկանանք՝ մեր անկախությունն ինչքանով է վտանգված հիմա և ինչ հեռանկարներ կան։ Վերլուծության կարիք կա։ Հիմա պատրաստ չեմ այդ հարցին միանշանակ պատասխան տալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ անվտանգության տեսանկյունից գուցե մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ՀԱՊԿ-ը ոչ թե մեզ չպաշտպանեց, այլ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հայաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...