Մոսկվայում քննարկել են նաև հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը
Հոկտեմբերի 4-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հայեցակարգերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գծով փոխգործակցությունը՝ շեշտը դնելով խորհրդարանական ուղղվածության վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ուշադրության կենտրոնում են գտնվել նաև տարածաշրջանում հետհակամարտային վերականգնման և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...