Լավրովը և Ալեն Սիմոնյանը խոսել են Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության մասին
ՌԴ նոր գումարման Պետդումայի աշխատանքի մեկնարկը մոտ օրերս թույլ կտա վերսկսել միջխորհրդարանական համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Այս մասին այսօր Մոսկվայում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պետդումայի ընտրությունները նոր են կայացել: Դուման օր օրի սկսում է աշխատել, սկսում է գործել լիարժեքորեն: Դա թույլ կտա վերսկսել լիարժեք համագործակցությունը խորհրդարանական ոլորտում»,-ասել է Լավրովը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այցի շրջանակներում նախատեսված է Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-19 –ը` եռօրյա ռեժիմով: Պետական դումա անցան հինգ կուսակցություններ ՝ «Եդինայա Ռոսիա», Կոմկուս, Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» և «Նոր մարդիկ» կուսակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...