Հայաստանով Եվրոպա․ իրանցի պաշտոնյան՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորության մասին
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Հեյրոլլահ Հադամին Հայաստան մեկնելուց առաջ, մեկնաբանելով Տաթևով իրանցի վարորդների համար այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցությունը, ասել է.
«Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին»:
Նա նշել է, որ Իրանը կարող է Հայաստանի հետ համագործակցել Տաթևի ճանապարհի կառուցման գործում, որով հեշտությամբ կարող է հասնել Հայաստան, այնուհետև Եվրոպա ՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու:
«Տաթևի ճանապարհի մնացած 15 կմ -ի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրանի տեղաշարժի և տնտեսական համագործակցության դյուրացման գործում», - փոխնախարարի խոսքերը մեջբերում է Entekhab-ը:
Խադամին ընդգծել է, որ Իրանից Եվրոպա տանող այս ուղին կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է:
Նմանատիպ հոդվածներ
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...