Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց կալանքը վերացնելու` Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

 

Նշենք, որ նման որոշում կայացրեց դատավոր Սևակ Համբարձումյանը։

«Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասին ծանոթ չենք և միայն ծանոթանալուց հետո գնահատական կտանք։ Չնայած դրան, բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք Հովսեփյանին գրավով ազատ արձակելու մասին»,–ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով` Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:

 

Քաղաքականություն