Սերժ Սարգսյանը՝ նոր պատերազմի հավանականության վերաբերյալ
Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում մեզ համար լինելու է շատ թե քիչ ընդունելի տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը հոխորտում է,իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, ի՞նչ է լինելու սրա վերջը:
«Իսկ երբ որ ասում ենք` մենք պատերազմ չենք ուզում, էդ չի նշանակում, որ երբ գան, մեզ մորթեն, մենք պիտի ասենք` լավ էլի, խնդրում ենք` էս 2-ին մորթեք, էն 3-ին մի մորթեք: Դա պատերազմ չի, երբ որ դու պաշտպանվում ես, երբ որ կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացրած ձեռքը, ես վստահ եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ դրան պատրաստ ենք լինելու»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը նոր պատերազմ լինելու հավանականությունը քիչ է համարում. «Ես չեմ կարծում, որ հաջորդ պատերազմի հավանականությունը մեծ է հատկապես տեսանելի ապագայում: Միգուցե, ինչ-որ բան կարող է փոխվել, կարող է ես սխալվում եմ, բայց դա իմ կարծիքն է: Բայց այն, ինչ, որ այսօր է կատարվում, դա բոլորովին խաղաղության նման չէ, բայց էդ պրոբլեմները մեզ չպիտի վհատեցնեն ոչ մի դեպքում: Մենք պայքարելու ենք եւ եթե անհրաժեշտություն լինի, ուրիշ ճանաապարհ չլինի, բա ինչ ենք անելու, պայքարի տարբեր ձեւեր ենք ընտրելու»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...