Հասարակություն

Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար. Ավետիք Իշխանյան

Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար. Ավետիք Իշխանյան

Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար։  Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: 

«Բացահայտ կոռուպցիա 

Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար։ Հայտնի է, որ կախված երկրի տնտեսական վիճակից, նաև քաղաքական փոփոխություններից, երբեմն պետությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի ազգայնացնել տարբեր ձեռնարկություններ։ Սակայն, այդ գործընթացը իրականանում է միայն ու միայն օրենքով։ Իսկ ինչ է կատարվում այսօրվա «կոռուպցիայից զերծ» Հայաստանում։ 

Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։Ուշադրությու՛ն, ոչ թե օրենքով, այլ «բարի կամքով», ոչ թե պետությանը, այլ վարչապետի աշխատակազմին, որը պարզ չի ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է և կարող է զբաղվել բիզնեսով։ Իսկ Հայաստանում «ընտրվում» է հակակոռուպցիոն ինչ-որ կառույց, գործում են ինչ-որ «իրավապահ» մարմիններ։ Իհարկե, սրանք վարչապետի գրպանային կառույցներն են, իրենց թզուկ ղեկավարներով։ 

Իսկ ի՞նչ են մտածում տարբեր հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ներեցեք՝ «պայքարում» էին․․․»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250